Նեբենզյա․ Ուկրաինան հայտնվել է միջեկեղեցական հակամարտության շեմին

276

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի գործողությունների հետևանքով Ուկրաինան հայտնվել է միջդավանական հակամարտության շեմին, որի նմանը ժամանակակից Եվրոպան չի տեսել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում երեքշաբթի հայտարարել է միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Կիևի ռեպրեսիվ քաղաքականության հերթական ուղղությունը դարձել է պատերազմը Ուկրաինական կանոնական ուղղափառ եկեղեցու դեմ։ Ուկրաինան հայտնվել է լայանածավալ միջեկեղեցական հակամարտության շեմին, ինչը ժամանակակից Եվրոպայի պատմությունը չի տեսել։ Հարկ է նշել, որ ուկրաինական իշխանությունները, արևմտյան խնամակալների աջակցությամբ, արդեն վաղուց են ձեռնամուխ եղել Ուկրաինական ուղղափառ կանոնական եկեղեցու քայքայմանը։ Ինչպես լսեցիք միտրոպոլիտ Անտոնիից, հիմա ժողովրդին բռնի կերպով պարտադրում են 2018 թ․ արհեստականորեն ստեղծված, իշխանություններին հնազանդ՝ Ուկրաինայի պառակտիչ եկեղեցին,- ասել է նա։- Ուկրաինան այժմ ընդամենը մեկ քայլի վրա է ներքին եղբայրասպան կրոնական աղետից»,- շեշտել է Նեբենզյան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևի մոտ ուղղաթիռն ընկել է մանկապարտեզի վրա․ 18 զոհ
Հաջորդ հոդվածըԻլոն Մասքին չեն հրավիրել մասնակցելու Դավոսի համաժողովին