‘Նեդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)’

1491

Երրորդ տեղի համար պայքարող Նիդեռլանդների և Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը սկսեց «նարնջագույնների» սուր գրոհներով, որն էլ հանգեցրեց 11 մետրանոց հարվածների բրազիլացիների դարպասին: Տյագո Սիլվան խախտեց խաղի կանոնները Արիեն Ռոբենի հանդեպ և ստացավ դեղին քարտ: 11 մետրանոց հարվածն հաջողությամբ իրականացրեց  Ռոբին վան Պերսին: Խաղի հաշիվը կրկնապատկեց Դեյլի Բլինդը: Հետագայում երկու թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու հնարավորություններ, սակայն դրանք չоգտագործեցին: Միայն ավելացրած ժամանակում աչքի ընկավ Ժորժինյու Վեյնալդումը:
Այսպիսով, Նիդեռլանդների հավաքականը ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը:

 

ԲՐԱԶԻԼԻԱՀՈԼԱՆԴԻԱ

0-3 (0-2)

MC

0-1՝ Ռոբին Վան Պերսի 3՛ (11մ), 0-2՝ Դեյլի Բլինդ 16՛, 0-3՝ Ջորջինո Վեյնալդում 90՛

ԲՐԱԶԻԼԻԱ. 12.Ժուլիո Սեզար, 3.Տիագու Սիլվա, 4.Դավիդ Լուիզ, 14.Մաքսվել, 23.Մայկոն, 8.Պաուլինյու (18.Հերնանես, 57), 11.Օսկար, 16.Ռամիրես (7.Հալկ, 73), 17.Լուիզ Գուստավո (5.Ֆերնանդինյու, 46), 19.Վիլիան, 21.Ժո

ՀՈԼԱՆԴԻԱ. 1.Յասպեր Սիլեսեն (22.Միխել Ֆորմ, 90), 2.Ռոն Վլար, 3.Ստեֆան դե Վրեյ, 4.Բրունո Մարտինս Ինդի, 5.Դեյլի Բլինդ (7.Դերիլ Յանմատ, 70), 8.Ջոնաթան Դե Գուզման, 11.Արյեն Ռոբեն, 16.Յորդի Կլասի (13.Ջոել Վելտման, 90), 20.Ջորջինո Վեյնալդում, 9.Ռոբին Վան Պերսի, 15.Դիրկ Կայտ

 

Զգուշացում՝ Տիագու Սիլվա 2՛ (Բ), Ֆերնանդինյու 54՛ (Բ), Օսկար 68՛ (Բ), Արյեն Ռոբեն 9՛ (Հ), Ջոնաթան Դե Գուզման 36՛ (Հ)
Մրցավար՝ Ջամել Այմուդի (Ալժիր)

 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի և Նիդեռլանդների հավաքականները կվիճարկեն «անպետք» մրցանակը. պայքար 3-րդ տեղի համար’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. Բոլոր 23 խաղացողները ընդմիշտ կմնան իմ սրտում’