Նեթանյահուի այցը Բրիտանիա վտանգված է

243

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն ստիպված է եղել հետաձգել իր այցը Մեծ Բրիտանիա, քանի որ ոչ մի օդաչու չի համաձայնել նրան հասցնել Լոնդոն։

Այդ մասին հինգշաբթի հաղորդել է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով Միացյալ Թագավորության կառավարությունում իր աղբյուրին։

Նախատեսված էր, որ Նեթանյահուն Լոնդոն է թռչելու մարտի 23-ին, որտեղ նախատեսված էին նրա բանակցությունները բրիտանացի պաշտոնակից Ռիշի Սունակի հետ։

Ըստ տեղեկության՝ Իսրայելի կառավարությունը չի կարողացել ոչ մի օդաչու գտնել զանգվածային ցույցերի պատճառով, որոնք տեղի են ունենում Նեթանյահուի վարած քաղաքականության  և երկրի դատական համակարգում նրա նախաձեռնած փոփոխությունների դեմ։

Հոդվածում նշվում է, որ մարտ ամսին օդաչուները նույնպիսի դեմարշ են արել՝ հրաժարվելով վարչապետին հասցնել Հռոմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ Օտարերկրյա զինվորականները և զենքն Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ի օրինական թիրախն են
Հաջորդ հոդվածըՌուսաստանի եւ Բելառուսի ծանրորդները չեն ժամանի Երեւան