Նեթանյահուի վերադարձը

321

Իսրայելի նախկին վարչապետ Բինիամին Նեթանյահուի կուսակցությունը կնեսետում ստացել է 30 տեղ՝ բոլորից շատ, և նա լավ հնարավորություններ ունի ամուր իշխող դաշինք ստեղծելու։

Դա կարող է փոխել  երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին կուրսը։

Նոյեմբերի 1-ին Իսրայելի 120 տեղանոց խորհրդարանի ընտրությունները չորս տարվա ընթացքում արդեն հինգերոդն էին։ Եվ մինչ այժմ ոչ մի կուսակցություն չի ստացել բացարձակ մեծամասնություն՝ տեղերի կեսը՝ գումարած ևս մեկը։ Արդյունքում՝ դաշինքները և կառավարությունները չափազանց անկայուն էին։

Մասնակցությունն ընտրություններին առավելագույնն է եղել յոթ տարվա ընթացքում՝ 71 %։ Բայց այս անգամ նույնպես բացարձակ մեծամասնություն չկա, նախկին վարչապետի «Լիքուդ» կուսակցությունը ավելի քան 30 պատգամավորական մանդատ է ստացել։

Ամենայն հավանականությամբ՝ Նեթանյահուն արդեն երրորդ անգամ կգլխավորի կառավարությունը։  Նա Իսրայելը ղեկավարել է 1996-1999թթ․ և 2009-2021 թթ․՝ ռեկորդ սահմանելով իշխանության ղեկին լինելու հարցում։ 

Սակայն Նեթանյահուն հայտնվել էր սկանդալների մեջ՝ կապված կաշառակերության, «վստահությունը չարաշահելու» և խարդախության հետ։ Մինչև անցած տարվա ընտրությունները այդ գործերին ընթացք չէր տրվում վարչապետի իմունիտետի պատճառով, սակայն 2021 թ․ ընտրություններում ձախողումից հետո Նեթանյահուն հայտնվել էր հետաքննության տակ։

Հիմա, ամենայն հավանականությամբ, ընթացքը կրկին կսառեցվի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼա Լիգայի նախագահ․ Պիկեն կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ
Հաջորդ հոդվածըԹրամփ․ Դեմոկրատները խարխլում են ամերիկյան երազանքը և տանում պատերազմի