‘Նեթանյահուն խոստանում է վրեժ լուծել իսրայելցի անչափահասների սպանության համար’

880

Իսրայելի պաշտպանության բանակը երեքշաբթի գիշերը մի քանի տասնյակ կետային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ահաբեկիչների ենթակառույցներին, ինչպես նաև ցամաքային գործողություններ է իրականացրել Արևմտյան ափին՝ Հեբրոնում:  Վերջին գործողության նպատակակետը եղել է իսրայելցի անչափահաս տղաների առևանգման և սպանության մեջ  երկու կասկածյալներից մեկի՝ Ամար Աբու Աիշի տունը: Երկուսն էլ, Իսրայելի հատուկ ծառայությունների տվյալներով՝ պատկանում են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին՝ «Իզադդին ալ-Քասամին»:

Կառավարության ղեկավար Բինիամին Նեթանյահուն  հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է պատասխան տա կատարվածի համար:

«Կատարված վայրենությունը Մահմուդ Աբասի և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների միջև ուղիղ գործարքի արդյունք է: Այդ գործարքը ՀԱՄԱՍ-ին թույլ է տվել իրենց ներկայությունը վերականգնել Արևմտյան ափին»,- հայտարարել է Իսրայելի կառավարության մամլո քարտուղարը:

16-ամյա Նաֆտալի Ֆրենկելի , Գիլադ Շաերի և 19-ամյա Էյալ Իֆրահի մարմինները հայտնաբերվել են Հալհուլի շրջանում՝ Հեբրոնից հյուսիս: Պատանիներին առևանգել էին հունիսի 12-ին: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սուտ ճգնավոր են դարձել, վանքի հավերն են ուտում կամ՝ իշխանությունները «կօգնեն» անապահովներին ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ’