‘Նեթանյահուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում գրոհել Իրանը ‘

889

Երեկ երեկոյան հանդես գալով հեռուստատեսությամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է թույլ չտալ, որպեսզի Իրանը միջուկային զենք ունենա, և անհրաժեշտության դեպքում գրոհի հրաման արձակել, հաղորդում է РИА Новости-ն :

Հունվարի 22-ին նշանակված ընտրությունների ֆավորիտը իրանական ռազմամիջուկային սպառնալիքի չեզոքացումը դարձրել է իր քարոզարշավի մեխը և աշխարհին հավաստիացնում է, որ այդ խնդրի լուծման համար հաշված ամիսներ են մնացել: Այն հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է «սեղմել կոճակը», Նեթանյահուն պատասխանել է. «Եթե պետք լինի, կարող եմ: Սակայն հուսով եմ, որ ստիպված չեմ լինի դա անել»: Նեթանյահուն նաև խոստացել է, թե քանի դեռ ինքն է գլխավորում իսրայելյան կառավարությունը, Իրանը միջուկային տերություն չի դառնա:

Ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների՝ երկու տարի առաջ Նեթանյահուն զինված ուժերը ոտքի հանելու և Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհելու հրաման էր արձակել, սակայն  հանդիպել էր այն ժամանակվա գլխավոր շտաբի պետի և արտաքին հետախուզության՝ «Մոսսադի» ղեկավարի դիմադրությանը: Իսկ այս տարվա օգոստոսին իսրայելական թերթերից մեկը տեղեկացրել էր, թե Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը տրամադրված են աշնանը հարձակվել Իրանի վրա, սակայն բանակի հրամանատարությունը և հատուկ ծառայությունների ղեկավարությունը չեն խրախուսում այդ ծրագրերը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Ո՞վ է ստուգում՝ այդ ծրագիրը պետք է, պետք չի ‘
Հաջորդ հոդվածը‘Երկաթուղու կառուցում նախատեսված չէ, բայց բյուջեն գումարներ է տրամադրում ‘