Նեթանյահուն «պատրաստ է ուկրաինական ճգնաժամում հանդես գալ միջնորդի դերում

286

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է քննարկելու միջնորդի դերակատարումն ուկրաինական ճգնաժամում, եթե համապատասխան առաջարկ ստանա շահագրգիռ կողմերից։

Նման հայտարարություն նա արել է CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը ցուցադրվել է երեքշաբթի երեկոյան։

«Եթե երկու կողմերն ինձ խնդրեն, և եթե, անկեղծ ասած՝ Միացյալ Նահանգները խնդրի»,- հայտարարել է Նեթանյահուն՝ պատասխանելով այն հարցին, թե պարտա՞ստ է, արդյոք, միջնորդ դառնալ ուկրաինական ճգնաժամում։

«Ես ինքս մեջ չեմ ընկնում»,- ընդգծել է Ներթանյահուն՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ են «համապատասխան պահ և հանգամանքներ»։ «Եթե դրանք ծագեն, ես, անկասկած, նկատի կունենամ»,- ասել է վարչապետը։

Նեթանյահուն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի սկզբնական շրջանում ինքն առաջարկ ստացել է հանդես գալ որպես միջնորդ։ Նա խուսափողական է պատասխանել այն հարցին, թե ումից է ստացվել այդ առաջարկը․ «Ինձ խնդրել են»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը թույլ կտա չպատվաստվածների մուտքը, Ջոկովիչը կկարողանա մասնակցել US Open-ին
Հաջորդ հոդվածըԻրաքում հրթիռակոծվել է թուրքական ռազմաբազան