Նեթանյահու․ Իսրայելը բանակցում է Գազայում  պատանդների ազատ արձակման հարցով

547

Իսրայելը բանակցություններ է վարում Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու հարցով։

Այդ մասին տեղեկացրել է հրեական պետության վարչապետ Բինիամին Նեթանյահուն առևանգվածների հարազատների հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է The Jerusalem Post թերթը։

Նեթանյահուն նշել է, որ Կատարը և Եգիպտոսը երկու առանձին առաջարկ են ներկայացրել պատանդների ազատագրման հարցով։

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում։ Չեմ կարող մանրամասն պատմել այդ բանակցությունների կարգավիճակի մասին, մենք աշխատում ենք բոլորին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Մեր նպատակը դա է»,- հայտարարել է վարչապետը։

Պատանդների հարազատների հետ հանդիպումը տեղի է ունեցել ռազմական կաբինետի նիստից առաջ, որտեղ պետք է քննարկվեն Կատարի և Եգիպտոսի առաջարկները՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Նախորդ հոդվածըԿոսաչով․ Եվրոպացիների խաղաղության և բարեկեցության ճանապարհն անցնում է Ուկրաինայի պարտության միջով
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի ամանորյա շնորհավորանքն Արցախի ժողովրդին. 1991թ.