‘Նեթանյահու. Ժամանակն է ստեղծելու անկախ Քուրդիստան’

940

Մինչ Իրաքում մարտեր են ընթանում Իրաքի բանակի և ԻԼԻՀ ծայրահեղականների միջև, Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն կոչ է արել ստեղծել անկախ քրդական պետություն՝ որպես Իրաքում սուննի գրոհայիններին հակազդելու միջոց:

Հանդես գալով Թել-Ավիվում՝ Նեթանյահուն հայտարարել է, թե քրդերը «ռազմիկ ժողովուրդ են, ովքեր հավատարիմ են իրենց քաղաքական սկզբունքները և արժանի են անկախության»:

Շաբաթվա սկզբին Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե «քրդերի համար հասել է իրենց ապագան որոշելու պահը»:

Լրագրողների խոսքերով՝ քրդերը վաղուց են երազում անկախ պետություն հիմնելու մասին, սակայն դրան խանգարում է այն հանգամանքը, որ նրանք բնակվում են միանգամից չորս պետությունների՝ Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Իրաքի տարածքներում:

Սակայն միջազգային հանրությունը, այդ թվում՝ նաև Թուրքիան և ԱՄՆ-ը, բացասաբար են վերաբերվում Իրաքի մասնատմանը: Կիրակի օրը ելույթ ունենալով BBC-ով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Հեյգը Իրաքում քաղաքական միասնության և պետությանը սպառնացող «մահացու վտանգի դեմ» պայքարի կոչ է արել:

Իսկ ավելի վաղ Իրաքի շիաների ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ Մեծ այաթոլլա Սիստանին, խորհրդարանին կոչ է արել երեքշաբթի նոր վարչապետ ընտրել՝ երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Թեև գործող վարչապետ Նուրի Մալիկին կուզենար այդ պաշտոնում մնալ նաև երրորդ ժամկետով, սակայն շատերի կարծիքով՝ հենց նա է պատասխանատվություն կրում երկրում ստեղծված իրավիճակի համար, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իրաքի բանակը շարունակում է Թիքրիթի գրոհը’
Հաջորդ հոդվածը‘«We Are Happy» Ղարաբաղից. Տեսանյութ ‘