‘Նելսոն Մադելայի առողջական վիճակը բարելավվում է’

1050

ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը դեռևս կրիտիկական է, սակայն բարելավում կա: Այս մասին հաղորդում է France Press գորածկալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ջեյկոբ Զումայի վարչակազմին:

«Նրա վիճակը կրիտիկական, սակայն կայուն է, կա նաև որոշակի բարելավում»,- ասել է նախագահի ներկայացուցիչ Մաք Մահարաջը:

Գործակալությունը նշում է, որ նա հրաժարվել է մեկնաբանել մամուլում տարածված լուրերը վիրահատության մասին, որին իբր ենթարկվել է Մանդելան:

Մանդելայի առողջական վիճակի բարելավման մասին լուրերը սկսեցին շրջանառվել նրա 95 ամյակի նախօրեին: Նախորդ հինգշաբթի՝ նախկին նախագահի ծննդյան օրը, նրա դուստր Զինդին ասել էր, որ հայրն իրեն լավ է զգում, բազկաթոռին նստած հեռուստացույց է դիտում և ցանկանում է տուն վերադառնալ:

Նախորդ հոդվածը‘Դիմում Էթիկայի հանձնաժողովին՝ Տարոն Մարգարյանի հարցով’
Հաջորդ հոդվածը‘Զինված հանցագործը Ստավրոպոլում սպանել է հայ գործարարի երկու անչափահաս երեխաներին (տեսանյութ)’