‘Նելսոն Մանդելայի դստեր գրառումները ոչ միանշանակ արձագանքի են արժանացել’

1053

Դանիայում ՀԱՀ դեսպան, Հարավաֆրիկյան Հանրապետության ժողովրդավարական ընտրակարգով ընտրված առաջին նախագահ Նելսոն Մանդելայի դուստր Զինձի Մանդելայի գրառումները Twitter-ում բացասական արձագանք են ստացել սպիտակամորթ հարավաֆրիկացիների շրջանում:

Մանդելան նրանց անվանել է «ջարդարարների ու գողերի սերունդներ, որոնք սևամորթ աֆրիկացիներից խլել են նրանց հողերը», ինչպես նաև համեմատել է «անկոչ հյուրերի հետ, որոնք ոչ մի կերպ չեն ուզում մեկնել»:

Պատասխանելով ընդդիմախոսների քննադատական դիտողություններին՝ Մանդելան պնդել է, թե «ոչ մի սպիտակամորթ տղամարդու կամ սպիտակամորթ կնոջ առջև հաշվետու չէ իր անձնական հայացքների համար»:

Մանդելայի սկանդալային հայտարարությունների հիմնական թեման վերաբերում է սևամորթներին հողերը վերադարձնելուն, որոնք նրանց նախնիներից խլվել են գաղութացման և ապարտեիդի դարաշրջանում:

Սպիտակամորթ ֆերմերների շահերը պաշտպանող «Աֆրիֆորում» կազմակերպությունը դիմել է արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորին՝ պահանջելով Զինձի Մանդելային ետ կանչել դիվանագիտական ծառայությունից:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի վարչապետի բոլոր թեկնածուները նույն համալսարանի շրջանավարտներ են’
Հաջորդ հոդվածը‘Թրամփ. Միգրանտների զանգվածային արտաքսումն ԱՄՆ-ից կսկսվի հաջորդ շաբաթ’