‘Նեմանյա Մատիչը սպառնում է հեռանալ Սերբիայի հավաքականից, եթե …’

860

«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոստովանել է, որ մտածում է Սերբիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստը հիասթափված է Չեխիայի դեմ ընկերական խաղում (1-4) իր որոշ խաղընկերների վերաբերմունքից:

— Ես միշտ փորձում եմ օրինակ լինել, սակայն ոչ բոլորն են հետևում իմ օրինակին: Որոշ ֆուտբոլիստների վերաբերմունքը հավաքականին անընդունելի է: Ընդ որում, ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս: Դա արդեն ակնհայտ է:

Ես ասել եմ մարզչին, որ ինձ հրավիրելը անիմաստ կլինի, եթե որոշ ֆուտբոլիստներ շարունակեն նման կերպ մոտենալ իրենց գործին: Հետաքրքիր է, արդյոք իրենց ակումբներում էլ են նրանք այդպես վատ խաղում,- Մատիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Դեշամն ու Լյովը խաղի ժամանակ իմացել են ահաբեկչությունների մասին, բայց չեն հայտնել ֆուտբոլիստներին’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին դեմ չէ աշխատել Անգլիայում’