‘Նեյմարը պաշտպանել է 8-ամյա տղային’

1121

 

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ազգային հավաքականի մարզումներից մեկի ժամանակ անվտանգության ծառայողներից պաշտպանել է 8-ամյա տղային:  Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Բերնարդ անունով երեխան դաշտ է դուրս եկել, որպեսզի տեսնի, թե ինչպես են մարզվում բրազիլացի ֆուտբոլիստները:

Երբ անվտանգության  աշխատակիցները փորձել են մարզադաշտից դուրս տանել տղային, նա  լաց է եղել: Նեյմարը մոտեցել է оրենքի պահապաններն և խնդրել արտասվող տղային թույլ տալ մնալ դաշտում: Դրանից հետո, բրազիլացի մարզիկը Բերնարդին առաջարկել է վերադառնալ դաշտ, որտեղ նրան մի քանի հնարք է ցույց տվել, իսկ ավելի ուշ թույլատրել է լուսանկարվել  Բրազիլիայի հավաքականի խաղացողների հետ:

«Ես մտածում էի, թե  ինձ բանտ կնստացնեն», — այս դեպքի հետո  ասել է տղան:

Նախորդ հոդվածը‘Թեհրանը պաշտպանում է Իրաքի իշխանություններին՝ իսլամիստների դեմ պայքարում’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդացի մսագործը պատրաստել է նրբերշիկներ՝ յուրաքանչյուր երկրի բույրով ‘