‘Նեյմարը, Ռիկելմեն եւ Ռոնալդինյոն՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներ’

743

Ուրուգվայի El Pais պարբերականը հրապարակել է 2012թ. Հարավային Ամերիկայի լավագույն խաղացողի եւ լավագույն մարզիչի թեկնածուների անունները:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուներն են Լուկաս Մոուրան («Սան-Պաուլու»), Նեյմարը («Սանթոս»), Ռոնալդինյոն («Ատլետիկո Մինեյրոն»), Խոսե Պաոլո Գերերոն («Կորինթիանս»), Խոսե Պաոլո Գերերոն («Կորինթիանս»), եւ Խուան Ռոման Ռիկելմեն («Բոկա Խունիորս»):

Լավագույն մարզիչի թեկնածուներից են Տիտեն, որի «Կորինթիանսը» նվաճեց Լիբերտադորեսի գավաթն ու Աշխարհի ակումբային առաջնությունը, Մեքսիկայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Տենան, Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Նեստոր Պեկերմանը, Արգենտինայի եւ Ուրուգվայի հավաքականների մարզիչներ Ալեխանդրո Սաբելյան եւ Օսկար Տաբարեսը: 

Նախորդ հոդվածը‘Շանհայի առևտրի կենտրոնում կոտրվել է հսկայական ակվարիումը. 15 հոգի վնասվածքներ են ստացել’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Հնարավոր է՝ ընտրություններում Կոնգրեսի մասնակցության ձեւաչափը հստակեցվի մինչեւ տարեվերջ’