‘Նեյմարին ձեռք բերելիս «Բարսելոնայի» նախագահը հարցրել է Մեսիի կարծիքը’

917

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը թիմի հարձակվող Լիոնել Մեսիի հետ քննարկել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի ձեռքբերումը:

Ռոսելը ցանկացել է հավաստիանալ, որ Մեսին ոչ մի բացասական զգացմունքներ չի ունենա բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության պատճառով:

Իր հերթին, Մեսին վստահեցրել է ակումբի նախագահին, որ ոչ մի խնդիր չկա եւ Նեյմարին ձեռք բերելու որոշումը ողջունել է, տեղեկացնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 21-ամյա Նեյմարի տրանսֆերի համար «Բարսելոնան» «Սանթոսին» վճարեց 57 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա. կարծիքներ Ֆեյսբուքից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արքայազնի ընկեր Արմեն Սարգսյանը. Մամուլ’