‘Նեյմարի հայրը հաստատել է, որ որդին շահավետ առաջարկ ունի այլ ակումբից’

1106

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը շահավետ առաջարկ է ստացել այլ ակումբից: Այդ մասին Մադրիդի դատարանում ցուցմունքներ տալու ժամանակ հայտարարել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը:

Հիշեցնենք՝ Նեյմարն ու հայրը դատարան էին հրավիրվել՝ 2013 թվականին «Սանթոս»-ից կատալոնական ակումբ տեղափոխության ժամանակ թույլ տված խախտումների և մեքենայությունների գործով:

Նեյմար-ավագը, սակայն, նշել է, որ ֆուտբոլիստը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումն ու ցանկանում է երկարաձգել «կապտանռնագույններ»-ի հետ պայմանագրի ժամկետը: Կատակոնական ակումբի հետ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոնն աջակցել է Ինֆանտինոյին’
Հաջորդ հոդվածը‘Ֆելիպե Լուիսը Մեսսիի նկատմամբ կանոնները խախտելու համար որակազրկվել է 3 խաղով’