‘Նեյմարի հայրը վիճաբանել է AS-ի թղթակցի հետ, ով փորձել է նկարահանել ֆուտբոլիստին գիշերային ակումբից դուրս գալիս(տեսանյութ)’

1278

Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարի հայրը որդու ծննդյան արարողությունից հետո, որը նրանք նշում էին գիշերային ակումբում, վիճաբանել է իսպանական AS-ի թղթակցի հետ:

Իսպանական լրատվամիջոցի թղթակիցը գիշերային ակումբի մուտքի մոտ սպասել է Նեյմարի դուրս գալուն, այդ ընթացքում հայտնվել է ֆուտբոլիստի հայրն ու տեսախցիկը հրելով՝ խանգարել նկարահանմանը:

«Ի՞նչ, Նեյմարն իրավունք չունի՞ մի փոքր զվարճանալու: Դուք չեք ցանկանում շնորհավորել իմ որդու տարեդարձը. եթե ցանկանայիք, ապա այստեղ չէիք լինի, և Նեյմարը շատ ավելի երջանիկ կլիներ»,- ասել է 24-ամյա ֆուտբոլիստի հայրը:

Տեսանյութը՝ իսպանական AS-ի:

Նախորդ հոդվածը‘Յոհան Կաբայ. «Բենզեման պետք է մասնակցի «Եվրո-2016»-ին»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու. «Շուտով վերադառնալու եմ»’