‘Նեյմարն ու իր որդին դարձել են «Բարսելոնա» ակումբի անդամներ’

757

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն ու իր որդին ավարտել են գրանցումն ու ստացել կատալոնական ակումբի անդամի կարգավիճակ: Այս մասին հայտնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:

Միջոցառմանը ներկա են գտնվել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի փոխնախագահ Ժորդի Կարդոները:

Նեյմարը դարձել է «Բարսելոնա»-ի 155,674-րդ անդամը, իսկ նրա որդին` Դավիդ Լուկան, 155,675-րդը: Այս առթիվ նրանք նվերներ են ստացել, մասնավորապես անվանական` 11 համարի մարզաշապիկներ և Կատալոնիայի դրոշներ:

Ավելի վաղ, «Բարսելոնա»-ի անդամ էր դարձել նաև Պիկեի ու Շակիրայի նորածին որդին` Սաշան:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդում է տվել (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Ինչու Արցախը Հայաստան չէ’