‘Նեյմարն ու Մբապեն որոշել են մնալ փարիզյան ակումբում’

649

ՊՍժ-ի աստղային ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեն ու Նեյմարը մտադիր են շարունակել ելույթները փարիզյան ակումբում:

Ինչպես հաղորդում է Telefoot-ը, նրանք երկուսն էլ որոշել են մնալ թիմում ու օգնել իրագործել գլխավոր նպատակը՝ հաղթանակը Չեմպիոնների լիգայում:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ֆրանսիացու և բրազիլացու հարաբերությունները լարված են ու ամռանը նրանից մեկը հեռանալու է:

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանում Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ՊՍԺ-ն, իսկ 20-ամյա Մբապեն 33 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:

Նախորդ հոդվածը‘Ֆինլանդիայի հավաքականը՝ հոկեյի աշխարհի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ն լուրջ կորուստ ունի Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ’