‘Նեյմարն ու ՊՍԺ-ի մարզական տնօրենը հանդիպել են’

980

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորն ամեն գնով ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը:

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն Փարիզից մեկնել էր Չինաստան, որտեղ ՊՍԺ-ն նախամրցաշրջանային հավաք է անցկացնում և փորձել է համոզել Նեյմարին չհեռանալ թիմից: Նեյմարը մերժել է Լեոնարդոյին և խնդրել վերջինիս ակումբի ղեկավարության հետ միջոցներ ձեռնարկել իր տրանսֆերի վաճառքն իրականացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստվում է վաճառել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին, որպեսզի տրանսֆերի վաճառքից ստացած գումարով հետ վերադարձնի Նեյմարին:

Նախորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. Զորակոչվել է կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը զգուշացվել է սիմուլյացիայի համար (տեսանյութ)’