‘Նեյմար. Անգլիան ընդամենը մի Ռունի ունի’

795

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող հայտարարել է, որ վստահ չէ 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի հաջող մրցելույթներում:

«Անգլիան լավ թիմ ունի, սակայն այդ հավաքականի ես չեմ տեսնում մեր մրցակիցների թվում: Անգլիացիները լավ խաղացողներ ունեն, բայց նրանք այդքան ուժեղ չեն, ինչպես Իսպանիայի կամ Արգենտինայի խաղացողները: Անգլիայի միակ հույսը Ռունին է:

Հրաշալի է, որ Ռոնալդինյոն վերադարձել է հավաքական: Նա ոչ միայն վերջին ժամանակների, այլ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է: Երեք  տարի շարունակ նա դառնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Նա Բրազիլիայի հավաքականի հետ հաղթել է հնարավոր ամեն ինչ, իսկ նրա խաղը «Բարսելոնայում» թիմին շատ բան տվեց»,- Նեյմարի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Բողոքի միջոցառում քվեախցում’
Հաջորդ հոդվածը‘Նոր վարկային ծրագիր ուսանողների համար. Վարկի մարումը՝ ուսման ավարտից հետո’