‘Նեյմար. «Բարսելոնա» տեղափոխվելու հարցերով դիմեք գործակալներիս’

983

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը հրաժարվել է մեկնաբանել «Բարսելոնա» տեղափոխվելու հետ կապված լուրերը:
«Ես ակումբի հետ գործող պայմանագիր ունեմ մինչեւ 2014 թվականը, եւ ես մնում եմ «Սանթոսի» խաղացող: Մնացած հարցերով դուք պետք է դիմեք իմ գործակալներին»,- Նեյմարի խոսքն է մեջբերում Football Espana-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը նախնական պայմանավորվածություն ունի «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Ռետրո Մամուլ. «Առաջնայինը ազգային պետականության գաղափարախոսությունն է» ‘
Հաջորդ հոդվածը‘Կոտրել են Մհեր Մկրտչյանի արձանը’