‘Նեյմար. «Կուզենայի եզրափակիչը խաղալ «Կամպ Նոու» մարզադաշտում»’

984

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ուզում է, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը կայանա «Կամ Նոու» մարզադաշտում, որտեղ իրենց տնային խաղերն են ացկացնում «կապտանռնագույնները»: Բրազիլացի ֆուտբոլիստը այդ մասին հայտարարել է կիսաեզրափակչի «Վիլյառեալի» հետ խաղի ժամանակ: Դրսում խաղալով՝ Լուիս Սուարեսի սաները հաղթանակ տարան 3:1 հաշվով, իսկ անձամբ Նեյմարը դարձավ գոլի հեղինակ:

«Կուզենայի եզրափակիչը խաղալ «Կամպ Նոու» մարզադաշտում: Շատ գոհ եմ, որ նորից եզրափակիչ ենք դուրս եկել, ու հարկավոր է շնորհավորել թիմին: «Վիլյառեալը» շատ ուժեղ թիմ է, որն ունի բազմաթիվ որակավորված խաղացողներ»:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, որ կատալոնական ակումբն ուզում է իր եզրափակիչ խաղն անցկացնել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում «Ռեալը»:

«Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա մայիսի 30-ին:

Նախորդ հոդվածը‘Սիմեոնեն հնարավոր է տեղափոխվի Անգլիա’
Հաջորդ հոդվածը‘Խաղացողների շրջանում անցկացված հարցումներով կատարյալ մարզիչը Մոուրինյոն է’