‘Նեյմար. «Մենք պետք է լավ խաղանք նաև «Ատլետիկոյի» հետ կիրակի կայանալիք հանդիպմանը»’

675

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Էլչեի» նկատմամբ 5:0 հաշվով տոնած հաղթանակից հետո Նեյմարը հրաժարվել է պատասխանել լրագրողների` ակումբի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին:

«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ է կատարվում թիմի հանդերձարանում: Այսօր մենք հիանալի հանդիպում ենք անցկացրել, մեկ քայլ առաջ ենք կատարել: Շատ ուրախ եմ Մեսսիի, Սուարեսի և ինձ համար: Մենք պետք է լավ խաղանք նաև «Ատլետիկոյի» հետ կիրակի կայանալիք հանդիպմանը:

Կրկնում եմ` չեմ խոսելու այն մասին, թե ինչ է կատարվում մեր հանդերձարանում: Այդ ամենը մնում է թիմի ներսում»,-բրազիլացու խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Բարսելոնայում» այժմ տարաձայնություններ կան ակումբի ղեկավարության և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, ինչպես նաև Էնրիկեի և թիմի առաջատար Լիոնել Մեսսիի միջև:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կռի՞վ, թե՞ պատերազմ’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը վերադարձել է ընդհանուր խումբ, Մխիթարյանը` դեռ ոչ (լուսանկարներ)’