Նեպալում աղետի է ենթարկվել մարդատար օդանավը

189

Կիրակի օրը Նեպալում, Պոկհարա քաղաքի հին և նոր օդանավակայանների միջև, աղետի է ենթարկվել Yeti Airlines ավիաընկերության ART 72 տուրբինապտուտակավոր ուղևորատար ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Կատմանդուից։

Ինչպես հաղորդել է ավիաընկերության ներկայացուցիչը, օդանավում եղել են 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամները։ Բոլորը զոհվել են։

Նեպալում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդել է, որ ուղևորներից չորսը ռուսաստանցի են։

Ավիաաղետի պատճառները հետաքննվում են։ Նեպալի իշխանությունները հանձնաժողով են ստեղծել, որը հաշվետվություն կներկայացնի 45 օրվա ընթացքում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Չեֆերինը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային չեն հանձնել առնվազն 130 ահաբեկչի