‘Նեպալում ավիավթարի հետեւանքով 19 մարդ է զոհվել ‘

931

Նեպալում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով 19 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ, տեղական իշխանությունները հայտնել են, որ Էվերեստի շրջան ուղեւորվող Dornier 228 օդանավում են գտնվել հիմնականում բրիտանացի եւ չինացի 16 ուղեւորներ, եւ 3 մարդուց բաղկացած օդանավի անձնակազմը:

Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն, թեեւ Կատմանդուի օդանավակայանի աշխատակիցը հայտնել է, թե պատճառը կարող էր լինել թռչունի հետ բախումը: Օդանավը թռիչքից  քիչ հետո օդում անսովոր մանեւր է կատարել, որից հետո օդաչուն դիսպետչերին հայտնել է, թե բախվել է գիշանգղի հետ:  

Օդանավն ուղեւորվում էր Լուկլու բնակավայր, որն Էվերեստ բարձրացող զբոսաշրջիների առաջնակայանն է:

 

 

Նախորդ հոդվածը‘Արշավին. Առաջին անգամ եմ նման իրավիճակում հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին ‘