‘Նեպալում երկրաշարժի զոհերի թիվն անցել է երեք հազարից’

994

Նեպալում  ապրիլի 25-ին տեղի ունեցած  երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3218-ի, վիրավորներինը՝ 6538-ի: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կատմանդուից 82 կմ հյուսիս-արևմուտք: Ավելի ուշ գրանցվել է մոտավորապես 20 ետցնցում: Իշխանությունների հավաստմամբ՝ դա 81 տարվա ընթացքում ամենաաղետաբեր երկրաշարժն էր:

Աղետի գոտում աշխատելու պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ-ի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, ԱՄԷ-ի, Ռուսաստանի փրկարարները: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական մշտադիտարկումն է անցկացրել’