Ներկայացուցչությունը պատասխանել է Լավրովին վիզա տալու վերաբերյալ հարցին

270

Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի վերաբերյալ կազմակերպության հետ պայմանավորվածությունների շրջանակներում վիզաներ տալու պարտավորությանը, երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ամերիկյան մշտական ներկայացուցչության աշխատակիցը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վիզաներ կտրվե՞ն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին և ռուսաստանյան պատվիրակության մյուս անդամներին՝ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու համար։

ԱՄՆ-ը փետրվարի 25-ին պատժամիջոցներ է սահմանել Լավրովի դեմ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Լավրովին նշանակել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, որը կայանալու է սեպտեմբերի 20-26-ը։ Այդ միջոցառմանը, որով բացվում է ԳԱ նոր տարեկան նստաշրջանը, ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ։ Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում նախատեսված է սեպտեմբերի 24-ին, օրվա առաջին կեսին, նախարարի մակարդակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը կստորագրի արձանագրությունները
Հաջորդ հոդվածըԶելենսկին կոչ է արել արգելել ռուսաստանցիների մուտքը