‘Ներքին Լարս ավտոճանապարհն ակնկալվում է բացել հունիսի 14-15-ը’

906

Տրանսպորտի և կապի նախարարությունը Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից մշտապես ստանում է տեղեկատվություն Վրաստանի տարածքում` Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի ունեցած փլվածքի հատվածում տարվող աշխատանքների վերաբերյալ:

Հունիսի 11-ի դրությամբ՝  Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ճանապարհը դեռևս փակ է: Կատարվում են համապատասխան աշխատանքներ այն վերաբացելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում առաջանում են որոշակի դժվարություններ, տեղի են ունենում նոր փլուզումներ, որոնք խոչընդոտում են ավտոճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքներին: Վրացի գործընկերների հաղորդմամբ՝ աշխատանքների ավարտն ակնկալվում է հունիսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում, եթե նոր խոչընդոտներ ի հայտ չգան:

 

 

Նախորդ հոդվածը‘Դեսպան Կարապետյան. Խորը ներքին համակարգային ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանը ապացուցեց, որ անկարող է դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան կփակի Ռուսաստանի հետ սահմանը ‘