‘Նիգերիայի հավաքականի խաղացողները կստանան 32 հազարական դոլար եւ հողատարածք մայրաքաղաքում’

777

Նիգերիայի հավաքականի խաղացողները Աֆրիկայի Ազգերի Գավաթում հաղթելու համար կստանան 32 հազարական դոլար, հաղորդում է FrancePress-ը: Բացի այդ, կառավարությունը յուրաքանչյուր ֆուտբոլիստի հողատարածք է նվիրել մայրաքաղաք Աբուջայում:

Այս մասին անձամբ է հայտարարել Նիգերիայի նախագահ Ջոնաթան Գուդլակը: Նիգերիացիների գլխավոր մարզիչ Ստիվեն Կեշը կստանա 64 հազար դոլար: Բացի այդ, խաղացողների եւ հավաքականի անձնակազմի մյուս անդամներին կվճարվեն 4,2 միլիոն եվրո պարգեւավճարներ, որոնք կստացվեն այլ աղբյուրներից:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ արժե Հայրիկյանի շնորհավորանքը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը բանակցությունների համար ժամանել է Թեհրան’