‘Նիգերիայի հավաքականի հաղթանակն ու դարպասապահի օրիգինալ ուրախությունը. Տեսանյութ’

892

Նիգերիայի հավաքականի հաղթանակն ու դարպասապահի օրիգինալ ուրախությունը. Տեսանյութ

Աֆրիկայի 29-րդ առաջնության եզրափակիչում Նիգերիայի հավաքականը նվազագույն 1:0 հաշվով հաղթեց մրցաշարի գլխավոր անակնկալ դարձած Բուրկինա Ֆասոյի հավաքականին:

Հանդիպման միակ գնդակը 40-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո խփեց 24-ամյա կիսապաշտպան Սանդեյ Մբան: Նիգերիան պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեց Աֆրիկա մայրցամանքի ուժեղագույն հավաքական, իսկ ահա Բուրկինա Ֆասոն ընդհանրապես առաջին անգամ մրցանակային տեղ գրավեց:

Նշենք, որ մրցաշարի խմբային փուլում այս հավաքականներն արդեն հանդիպել էին, եւ այն ժամանակ գրանցվել էր ոչ-ոքի՝1:1:

Իսկ հանդիպման ամենաուշագրավ դրվագներից մեկը գրանցվեց եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո, երբ Նիգերիայի դարպասապահ Էնյաման բավական օրիգինալ կերպով արտահայտեց իր ուրախությունը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Թուրք քաղաքագետ. Թուրքիայի նախկին նախագահ Օզալին թունավորողը Հեյդար Ալիևն է’