‘Նիգերիայում աղանդավոր ծայրահեղականները 23 ոստիկանների են սպանել’

954

Նիգերիայում առնվազն 23 ոստիկաններ են սպանվել տեղական աղանդի ներկայացուցիչների կողմից: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նիգերիայի ոստիկանությունը փորձել է ձերբակալել «Օմբատսի» աղանդի աղանդապետին: Սակայն Նասավարա նահանգի Ակայո գյուղի մոտ իրավապահների վրա են հարձակվել դարանակալ աղանդավորները: «Օմբատսի» աղանդի հետեւորդները էթնիկական մի խմբի ներկայացուցիչներ են, որի մի մասը իսլամ, մյուսը՝ քրիստոնեություն է դավանում: 

Նախորդ հոդվածը‘Norway Chess գերմրցաշար. Արոնյան-Նակամուրա` Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Հայ հաքերները «շնորհավորել են» ադրբեջանցիներին’