‘Նիդեռլանդները հարյուր միլիոնավոր եվրո են սառեցրել ուկրաինացիների հաշիվների վրա ‘

889

Նիդեռլանդները «մի քանի հարյուր միլիոն եվրո» են սառեցրել հաշվեհամարների վրա, որոնք կարող են պատկանել ուկրաինացի նախկին պաշտոնյաներին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հոլանդական լրատվամիջոցներին: Պետական ունցվածքի ապօրինի հափշտակության մեջ կասկածվող ուկրաինացի պաշտոնյաների դեմ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու այսպիսի արդյունքների մասին է երեկ երեկոյան պատմել  Նիդեռլանդների ֆինանսների նախարար Իերուն Դեյսելբլումը, որը, սակայն, ոչ մի մանրամասն չի բացահայտել:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը, որի անդամ է Նիդեռլանդները, մարտի 6-ից պատժամիջոցներ է մտցրել  ուկրաինացի 18 պաշտոնյաների նկատմամբ: «Սև ցուցակում» մասնավորապես, հայտնվել են՝ Վիկտոր Յանուկովիչը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, ինչպես նաև ուժային կառույցների նախկին ղեկավարները, փոխանցումէ lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում մարտի 3-7-ն արտարժութային գործարքների ծավալը կրճատվել է 85,7 %-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Սահմանն անցած երիտասարդը վերադարձված գերի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է. Panorama ‘