‘
Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը հրաժարվել է գահից հօգուտ իր ավագ որդու՝ 45-ամյա արքայազն Վիլհելմ-Ալեքսանդրի, հայտնում է Reuters գործակալությունը:
Համաձայն թագուհու՝ Նիդեռլանդների պետական հեռուստատեսության եթերում արված հայտարարության՝ Վիլհելմ-Ալեքսանդրի թագադրությունը տեղի կունենա ապրիլի 30-ին:
Ակնկալվում է, որ թագուհու ուղերձից հետո հանրության առջև ելույթ կունենա նաև երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:
Բեատրիքսը, որը հունվարի 31-ին կդառնա 75 տարեկան, գահը ժառանգել է 1980 թ. իր մորից՝ Յուլիանա թագուհուց:
Արքայազն Վիլհելմ-Ալեքսանդրը ավարտել է Լեյդենյան համալսարանի պատմության բաժինը: 2002 թ. նա ամուսնացել է մեքսիկուհի Մաքսիմա Սոռեգյետեի հետ: Մաքսիման և Վիլհելմը երեք դուստր ունեն:
‘