Նիդեռլանդներում բացահայտել են ГРУ-ի անլեգալի

418

Ինչպես հաղորդել է հոլանդական հետախուզությունը, Հաագայի Միջազգային քրեական դատարան է փորձել աշխատանքի ընդունվել ռուսաստանցի անլեգալ մի հետախույզ։

Երբ բրազիլացի ներկայացող Վիկտոր Մյուլլեր Ֆերեյրա անունով մարդը ժամանել է Հոլանդիա, որպեսզի աշխատանքի անցնի ՄՔԴ-ում, նրա մուտքն արգելվել է։

Երկրի իշխանությունները պնդում են, որ նրա իսկական անունը Սերգեյ Վլադիմիրի Չերկասով է, և նա ռուսաստանյան ռազմական հետախուզության՝ Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ)  աշխատակից է։ Դատելով ըստ ամենայնի՝ նա երկար տարիներ աշխատել է քողարկվելու և Միջազգային քրեական դատարանում պաշտոն ստանալու համար։

Հոլանդիայի տեղեկատվության և անվտանգության ծառայության (AIVD) կարծիքով՝ եթե Չերկասով-Ֆերեյրային իսկապես հաջողվեր աշխատանքի ընդունվել ՄՔԴ-ում, ապա նա կարող էր լուրջ վնաս հասցնել։

AIVD-ում պնդում են, որ ի տարբերություն ռուսաստանյան հետախույզների, որոնք իրենց իրական անուններով են աշխատում, բայց դիվանագիտական ծածկի տակ, Չերկասով-Ֆերեյրան հետախույզի հատուկ տիպի է պատկանում՝ այսպես կոչված՝ անլեգալ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆադալի մասնակցությունն Ուիմբլդոնի մրցաշարին հարցականի տակ է
Հաջորդ հոդվածըCoca-Cola-ն հեռանում է Ռուսաստանից