Նիդեռլանդներում չեղարկվում է սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը

444

Նիդեռլանդներում ամսվա վերջին կչեղարկվի պարտադիր սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը։

Երկրի՝ 12 տարեկանից բարձր բնակչության գրեթե 80 տոկոսը լրիվ պատվաստում է ստացել։

Բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտադիր է դարձնում «կանաչ անձնագրեր» ներկայացնելը՝ սրճարաններ, ռեստորաններ այլցելելիս կամ զանգվածային միջոցառումների մասնակցելիս։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները նույնպես խոստացել են աշնանը և ձմռանը չեղարկել սահմանափակումները։ Երեկ Լոնդոնում ընդունել են 12-ից 15 տարեկաններին պատվաստելու ծրագիրը, որը կմեկնարկի եկող շաբաթվանից։ Պատանի բրիտանացիներին կպատվաստեն Pfizer-ով և միայն մեկ դոզա։ Բուժաշխատողները ենթադրում են, որ աշակերտների պատվաստումը ձմեռային նոր ալիքի դեպքում թույլ կտա չփակել դպրոցները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱֆղանստան․ Ըստ աղբյուրների՝ «Թալիբանի» առաջնորդների միջև տարաձայնություններ են ծագել
Հաջորդ հոդվածըԼավրով․ Ռուսաստանն ուզում է խոսել ԵՄ անդամ երկրների հետ առանձին-առանձին