‘Նիդեռլանդներ․ Փարանջան՝ արգելքի տակ’

1226

Նիդեռլանդներում ուժի մեջ է մտել «փարանջայի արգելքը»։

Այսուհետ դեմքը ծածկող զգեստով չի կարելի հայտնվել պետական հիմնարկներում և հասարակական տրանսպորտում։

Ծայրահեղ աջերը, որոնք համապատասխան օրենքն ընդունելու համար պայքարում էին 2005 թվականից, այդ օրն անվանել են «պատմական»։

Արգելքի տակ են փարանջան, նիկաբները, ինչպես նաև բալակլավաներն ու մոտոցիկլետային սաղավարտները։ Դեմքը բացելուց հրաժարվողներից պետծառայողները կամ վարորդները կարող են պահանջել լքել դպրոցը, հիվանդանոցը կամ ավտոբուսը, գնացքի վագոնը։ Բացի այդ՝ արգելքը խախտողներին սպառնում է տուգանք 150 եվրոյի չափով։

Եթե ոմանց համար ծածկոցը կանանց  ճնշելու խորհրդանիշն է, ուրիշների համար այն արգելելը ոտնձգություն է դավանանքի ազատության նկատմամբ։

Հոլանդական մի քանի ուղեփոխադրող ընկերություններում, բժշկական և կրթական հաստատություններում արդեն հայտարարել են, որ չեն պահպանի «փարանջայի վերաբերյալ օրենքը»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը‘Լույս է տեսել Էդուարդ Սնոուդենի հուշագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգտոնը լքում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը’