Նիդերլանդների հավաքականի մարզիչի գլխավոր թեկնածուն

382

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից Ֆրանկ դե Բուրի հրաժարականից հետո Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը գլխավոր թեկնածու է համարում Լուի վան Գալին, հաղոդրդում է AD Sportwereld–ը։

Հիշեցնենք, որ Ֆրանկ դե Բուրը պաշտոնից հեռացել էր Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում Չեխիայից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո։

2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբում Նիդերլանդների հավաքականի մրցակիցներն են Թուրքիան, Չեռնոգորիան, Նորվեգիան, Լատվիան ու Ջիբրալթարը։

Լուի վան Գալը 2016թ. մայիսին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո մարզչական աշխատանքով չի զբաղվել։

Լուի վան Գալը Նիդերլանդների հավաքականը գլխավորել է նաեւ 2000–2001 եւ 2012–2014 թվականներին։

69–ամյա մասնագետը 2019 թվականին հայտարարել էր մարզչական կարիերան ավարտելու մասին։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 140 նոր դեպք, 109 առողջացած, 4 մահ
Հաջորդ հոդվածըԲայդենն արդարացնում է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշումը