‘Նիդերլանդներում թմրաբիզնեսով զբաղվող խոշոր ավազակախումբ է հայտնաբերվել ‘

856

 Նիդերլանդների ոստիկանությունը հայտնաբերել է կոկաինի մաքսանենգ վաճառքով զբաղվող մի ավազակախումբ, որը պատրաստվում էր նաեւ մի շարք սպանություններ իրականացնել:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 12 մարդ, որոնց թվում կան ԱՄՆ-ի, Կաբո-Վերդեի եւ Նիդերլանդական Անթիլյան կղզիների քաղաքացիներ: Նրանցից թմրանյութեր եւ զենք է առգրավվել:

Հետաքննության տվյալներով, ավազակախմբի անդամները կոկաինը Կարիբյան ավազանի երկրներից միջնորդների եւ կոնտեյներների միջոցով տեղափոխում էին Ամստերդամի Սկիպհոլ օդանավակայան: Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ սա վերջին տարների ամենախոշոր գործողություններից է:

 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է «Հեռուստամարաթոն 2012»-ը ‘