‘Նիկարագուայում բախումներ են տեղի ունեցել ջրանցքի շինարարության պատճառով’

910

Նիկարագուայում, որտեղ սկսվել է միջօվկիանոսյան ջրանցքի շինարարությունը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ջրանցքի կառուցման հակառակորդների միջև: Ըստ Reuters-ի՝ վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ:

Ազգային ոստիկանության ղեկավար Ամանտա Գրաներայի խոսքով՝ ոստիկանները ձեռնամուխ են եղել ցույցը ցրելուն՝ այն բանից հետո, երբ ցուցարարներն սպառնացել են այրել վառելիքով բեռնված ավտոցիստեռնը: Ըստ ոստիկանապետի՝ ցուցարարները գրոհել են ոստիկանների վրա և զինված են եղել հրազենով, մահակներով ու քարերով: Ի պատասխան՝ ոստիկանությունը ռետինե փափուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել են 15 ոստիկան և 6 քաղաքացիական անձ: Ցույցի կազմակերպիչները նշում են նաև 40 վիրավորների մասին ցուցարարների շարքերում: Ըստ ТАСС-ի՝ ոստիկանությունը ձերբակալել է 87 ցուցարարների:

Դեկտեմբերի 22-ին մեկնարկել է նոր նավարկելի ջրանցքի շինարարությունը, որն իրար է կապելու Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Շինարարության արժեքը մոտավորապես 50 մլն դոլար է կազմում:

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտով Նիկարագուան Ամերիկայում նախավերջին տեղում է՝ Հաիթիից առաջ: Փոխանցում է  lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ասադը հազիվ թե ժամանի Սիրիայի հարցով Մոսկվայում կայանալիք հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Հետազոտություն. Ծնելիությունը Հնդկաստանում անշեղորեն նվազում է’