‘Նիկիտա Սիմոնյանը Տոտիին. Ֆրանչեսկո, եկեք Ռուսաստան’

842

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը իտալական «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտինն առաջարկել է կարիերան շարունակել ռուսական առաջնությունում, հաղորդում է Mediaset-ը:

«Ֆրանչեսկո, եկեք Ռուսաստան, եւ մենք 24 ժամում ձեր համար հարմար տարբերակ կգտնենք, ցանկացած թիմ ձեզ փակ աչքերով կընդունի: Ինքներդ որոշեք, թե նոր պայմանագրում ինչ գումար նշել»,- Տոտիի հետ հանդիպման ժամանակ ասել է Սիմոնյանը:

«Շնորհակալություն, երբեք չես կարող ասել, թե ինչ կարող է լինել»,- պատասխանել է լեգենդար ֆուտբոլիստը:

 Նշենք, որ «Ռոմայի» կազմում Տոտին հանդես է գալիս կարիերայի սկզբից եւ նրա կազմում ավելի քան 500 հանդիպում է անցկացրել:

Նախորդ հոդվածը‘Ավելի քան 3000 բրիտանացիներ վիճակախաղում շահելու շնորհիվ միլիոնատեր են դարձել’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ավիացիան ռմբակոծել է Հալեպը ‘