‘Նիկիտին. Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են ռուսական երկաթուղու ծառայություններից օգտվող ուղևորների հոսքի նվազմանը ‘

860

2014 թվականին Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են ռուսական երկաթուղու ծառայություններից օգտվող ուղևորների հոսքի նվազման: Մարտի 4-ին Երևանում Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հաձնաժողովի 15-րդ նիստի հարթակում այդ մասին հաղորդել է Դաշնային  ուղևորափոխադրումների ընկերության (ՌԵՈՒ ԲԲԸ կառույց) գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Նիկիտինը:

Նրա խոսքով, միայն ԱՊՀ երկրների հետ ուղևորահոսքը կրճատվել է 45%-ով, ինչը «հսկայական անկում է»: Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են նաև տրանսպորտային շարժունակության սահմանափակումների: «Հուսով եմ, որ դա ժամանակավոր երևույթ  է, և առաջիկայում իրավիճակը կփոխվի»,- ասել է նա:

Միջազգային ուղևորահոսքի նվազման գործում ոչ վերջին դերն են խաղում արժույթների տատանումները, մասնավորապես` շվեյցարական ֆրանկի: Ընկերությունում Բելառուսի գործընկերների հետ միասին սակագնի մինչև 30% իջեցմամբ են արձագանքել շվեյցարական արժույթի աճին: Իր հերթին է սպասում մերձբալթյան երկրների հետ  փաստաթղթերի ձևակերպումը, հարցն ուսումնասիրվում է նաև մյուս երկրների հետ: «Ընկերությունը պատրաստ է քննարկել ստացվող բոլոր առաջարկությունները»,- ասել է Նիկիտինը:

Օտարերկրյա ենթակառուցվածքի օգտագործման դիմաց ՌԵՈՒ վճարում է շվեյցարական ֆրանկով, ինչը համապատասխանում է միջազգային սակագնային համաձայնագրին: Փորձագետների կարծիքով, եթե ֆրանկի փոխարժեքի միջին աճը վերջին երեք ամսում կազմել է 30%, ապա, ըստ համաձայնագրի, գները նույնպես կաճեն 30-ով, ինչը, անկասկած, կանդրադառնա փոխադրվող ապրանքների արժեքների և ուղևորափոխադրումների սակագների վրա, այդ թվում` ԱՊՀ տարածքում, քանի որ 1990 թվականների սկզբին ընդունված ԱՊՀ երկրների սակագնային համաձայնագիրը նույնպես հաշվարկային արժույթ է համարում շվեյցարական ֆրանկը: 

Նախորդ հոդվածը‘2014-2015թթ. ՀՀ-ն Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է ապաստանի 74 դիմում’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ‘