‘Նիկլաս Բենդտներ. Սա իմ կյանքի ամենավատ օրն էր’

734

«Յուվենտուսի» եւ Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտները ներողություն է խնդրել իր արարքի համար, հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բենդտները անսթափ վիճակում մեքենա վարելու համար ձերբակալվել էր ոստիկանների կողմից: Այդ միջադեպից հետո Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան որակազրկել էր կես տարով, իսկ ինքը՝ խաղացողը տուգանվել էր 112 հազար եվրոյով եւ երեք տարով զրկվել վարորդական իրավունքից:

«Ես ամբողջությամբ իմ վրա եմ վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Հասկանում եմ մեղքիս ողջ ծանրությունը: Հավաստիացնում եմ, որ դա իմ կյանքի ամենավատ օրն էր: Ինչ արած, ոչ ոք երաշխավորված չէ սխալներից»,- ասել է Բենդտները:

Նշենք, որ որակազրկման պատճառով Բենդտները չի մասնակցի 2014թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի Դանիա-Հայաստան հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 11-ին:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայում մեկնարկում է 25 նախկին բռնապետների և զորահրամանատարների դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի պետական համալսարանը կրկին ընդգրկվել է աշխարհի լավագույն բուհերի ցուցակում’