‘Նիկոլայ Սվանիձե. Պերմյակովի նկատմամբ արդարադատությունը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում’

1153

Քանի որ Վալերի Պերմյակովը հանցագործությունն իրականացրել է Հայաստանի տարածքում, ապա արդարադատությունը պետք է իրականացնեն հայկական իրավապահ մարմինները, ասել է ռուսական «Զեռկալո» ծրագրի հեռուստամեկնաբան, ՌԴ «Հանրային պալատի» անդամ Նիկոլայ Սվանիձեն «Ժամանակի» հետ զրույցում:

Նա գտնում է, որ ողբերգության առաջին օրերին Ռուսաստանի իշխանությունները մասամբ չկողմնորոշվեցին, որովհետև երբ պարզ դարձավ, որ Գյումրիում ու Երևանում հուզումները բավականին լուրջ են, Պուտինին զեկուցեցին, թե իրականում ինչ է տեղի ունենում: Այնուամենայնիվ, կայացավ հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև, որում Պուտինը ցավակցել է ինչպես անձնապես, այնպես էլ ողջ հայ ազգին և խոստացել, որ արդարադատությունը կհաղթի:

«Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ՝ Ռուսաստանը իր հանցագործներին չի փոխանցում այլ երկրների, բայց, ինչպես երևում է, այստեղ երկմտանք կա, որ եթե զինվորը հանձնվի Հայաստանին՝ դատավարության համար, ապա Ռուսաստանում դա կգնահատվի որպես ռուսական իշխանությունների թուլության դրսևորում: Իմ կարծիքով՝ դա ճիշտ չէ: Նման դեպքերում պետք է հետևել օրենքին. եթե հանցագործությունն իրականացվել է այլ երկրի տարածքում, ապա հանցագործին պետք է դատեն այդ երկրի մարմինները»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Ազատության հրապարակում մոմավառությունը շարունակվում է (Ֆոտոներ)’
Հաջորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը 2015-ին Հայաստանի տնտեսության զրոյական աճ եւ ռեցեսիայի բարձր ռիսկ է կանխատեսում ‘