‘Նիկոլաս Քեյջը նորից փնտրելու է առեւանգված դստերը ‘

1348

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը նկարահանվում է նոր ֆիլմում, որը կոչվելու է «Տոկարեւ»: Այն նախկին հանցագործի մասին պատմող ֆիլմ է, որին հին արհեստին են ստիպում վերադառնալ մարդիկ, ովքեր առեւանգել են իր դստերը: Ֆիլմի ռեժիսորը կլինի իսպանացի Պակո Կաբեզասը:

Ֆիլմի նկարահանումները նախատեսված են այս տարվա մայիսին՝ Վաշինգտոն քաղաքում: Պրոդյուսեր Րիչարդ Րիոնդա դել Կաստրոն արդեն հայտարարել է, որ այս ֆիլմում Քեյջը կմարմնավորի ուժեղ բնավորության տեր մի մարդու, ով ծանր օրեր է ապրում:

Ի դեպ, Նիկոլաս Քեյջն արդեն նկարահանվել է նմանատիպ սյուժեով «Մեդալիոն» ֆիլմում: 

Նախորդ հոդվածը‘ Վալենտինի օրը տղամարդիկ սիրուհիների համար երկու անգամ ավելի գումար են ծախսում, քան՝ օրինական կանանց համար ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը ընդամենը 1 անգամ է դեմ քվեարկել’