‘Նիկոլա Սարկոզին մեղադրվում է քննչական գաղտնիք բացահայտելու մեջ’

689

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի անունը կրկին հայտնվել է 10 տարուց ավելի ձգվող «Կարաչիգեյթ» աղմկահարույց դատական գործի կիզակետում: Ֆրանսիայի նախկին ղեկավարը կասկածվում է քննչական և մասնագիտական գաղտնիքի բացահայտման մեջ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

«Կարաչիգեյթի» գործը վերաբերում է 1990-ականներին  Պակիստանին վաճառված ֆրանսիական սուզանավերին: Համաձայն մի շարք բացահայտումների՝ վաճառքից ստացված եկամուտի մի մասն անօրինական կերպով ծախսվել է նախագահության թեկնածու Էդուար Բալադյուրի նախընտրական արշավի ֆինանսավորման վրա: Այդ ժամանակ Նիկոլա Սարկոզին Բալադյուրի շտաբի ներկայացուցիչն է եղել:

Նախկին նախագահի հասեցին բազմիցս հնչեցվող մեղադրանքերին վերջ դնելու նպատակով 2011թ. Ելիսեյան պալատը հայտարարել էր, որ Սարկոզիի անունը չի հիշատակվում «Կարաչիգեյթի» գործում, և վկաներից ոչ ոք նրա մասին չի խոսել:

Նախագահականի այս քայլն էլ հիմք է ծառայել, որ 2012-ին Սարկոզիին մեղադրեն հետաքննության գաղտնիքի բացահայտման մեջ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 38-րդն է’
Հաջորդ հոդվածը‘ՖԱՏԽ և ՀԱՄԱՍ խմբավորումները վերականգնում են միջպաղեստինյան համերաշխության գործընթացը’