Նիկոլին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ ձեր մեջ փնտրեք․ Սուրեն Սուրենյանց

977

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրում է․

«Ով էս պայքարի հետ չի, Նիկոլ ա»,- երեկ ասել է Իշխան Սաղաթելյանը։ Ընդդիմադիր ընթացիկ շարժման ընթացքում ավելի վտանգավոր հայտարարություն դեռ չէր արվել` նման բարձր մակարդակով։ Փաստորեն, հասարակության սորտավորումն ոչ միայն Նիկոլի ու նրա «հեղափոխության» խմբի, այլ նաեւ առնվազն` ՀՅԴ-ի կամ «Հայաստան» դաշինքի ձեռագիրն է։ Նիկոլենք հասարակությունը բաժանում են «սեւերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», դաշնակցականները` «Նիկոլների» եւ «հայրենասերների»: Ու որեւէ մեկը կարծում է, որ նման շանտաժով կարող է հանրահավաքի մասնակիցների թի՞վ ավելացնել։ Լավ չեք ճանաչում մեր ժողովրդին։

Օրինակ, ինձ պես մտածող մարդիկ, որոնք Փաշինյանին պատուհաս են համարում ու նրա հեռացումն` անհրաժեշտություն, նման շանտաժով հրապարակ երբեք չեն գա։ Ավելին, նման հայտարարություններով ընդամենն իշխանության դիրքերն եք ուժեղացնում։ Նիկոլ Փաշինյանից դժգոհների թիվը շատ-շատ ավելի մեծ է, քան այն առավելագույն 15000-ը, որ դուք կարողանում եք հավաքել։ Հիմա ի՞նչ` այդ 15000-ից դուրս մնացածը Նիկո՞լ են։ Իսկ գուցե անկե՞ղծ լինեք, փորձեք պարզե՞լ, թե ո՞ւմ կամ ի՞նչ պատճառով հասարակությանը չեք կարողանում կոնսոլիդացնել` նույնիսկ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը իրական կողմնակիցներ գրեթե չունի։ Նույն տրամաբանությամբ` ես կարող եմ ասել, որ Իշխան Սաղաթելյանն է Նիկոլ, որովհետև 2018-ին նաև ՀՅԴ ձայների միջոցով է դարձել վարչապետ։ Նույն տրամաբանությամբ կարող եմ ասել, որ Նիկոլից դժգոհ հասարակությունը տասնյակ հազարներով հրապարակ չի գալիս, որովհետև նայում է հարթակին ու Ռոբերտ եւ Սերժ է կարդում։ Նիկոլին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ ձեր մեջ փնտրեք ու կհասկանաք, թե ինչու տասնյակ հազարներ չեն հավաքվում»։

Նախորդ հոդվածըԴեմ են Կիրիլ պատրիարքին պատժացուցակում ընդգրկելուն
Հաջորդ հոդվածըՀարցաքննության են կանչել ռուսաստանցի պաշտոնյաների