‘Նիկոլյա Անելկա. «Յուվենտուս» տեղափոխվել եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար’

810

«Յուվենտուսի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան հայտարարել է, որ տուրինյան ակումբ տեղափոխվելու պատճառներից մեկն էլ Չեմպիոնների լիգան նվաճելու ցանկությունն էր:

«Չեմպիոնների լիգայում հաղթելու համար մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ եւ դա պատճառներից մեկն էր, որ միացա «Յուվենտուսին»: Գրեթե 13 տարի է անցել այն ժամանակներից, երբ ես Մադրիդի «Ռեալի» կազմում հաղթեցի այս մրցաշարում: Եվ մինչ կավարտեմ իմ պրոֆեսիոնալ կարիերան, երազում եմ եւս մեկ անգամ նվաճել այդ տիտղոսը»,- Անելկայի խոսքն է մեջբերում Daily Record-ը:

Նախորդ հոդվածը‘Փոխքաղաքապետ.150000 դրամ ստանալու համար պետք է աշխատել շաբաթ, կիրակի, տոն օրերին և ժամը 22:00-ից հետո’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի Կարմիր հրապարակում անհայտ տղամարդն ինքնահրկիզվել է’