‘«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Stop ասաց կառավարությանը (ֆոտոշարք)’

1664

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 14-ին` ժամը 12:00-ից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակից սկսել է իր Stop երթը դեպի կառավարություն: Երթը կազմակերպվել է ուսանողի օրվան (նոյեմբերի 17) ընդառաջ և նպատակ ունի Stop ասել կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով, ըստ նախաձեռնողների, երկիրը հայտնվել է ծանր կացության առջև:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթ-ը, երթին մասնակցում է մոտ 50 քաղաքացի: Նրանք իրենց անվստահությունն են հայտնում կառավարությանը և մտադիր են գավաթ հանձնել գործադիրին` որպես անվստահության խորհրդանիշ:

Երթի վերջնակետը կառավարության շենքն էր:

Նախորդ հոդվածը‘Հալեպի հայաբնակ թաղամասի գնդակոծության արդյունքում կան վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը հորդորում է քարոզել կուտակային կենսաթոշակի նրբությունները, երբ ԱԺ-ն պատրաստվում է հետաձգել «բարեփոխումը»’