‘Նիկոլ Փաշինյանի հարցը Սերժ Սարգսյանի եղբորորդու կրակոցների վերաբերյալ’

1386

Այսօր Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հիշեց, թե ինչպես Վլադիմիր Գասպարյանի գլխավորած ՀՀ ոստիկանության կողմից օրերս բացահայտվել էր դեռևս 1990-ական թվականներին ԱԶԼԿ-Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենայի գողությունը և հպարտությամբ հրապարակվել:
«Ամեն օր հանրությունը տեսնում է, թե ինչպես է Վլադիմիր Գասպարյանը խոսում մարդկանց իրավահավասարության մասին, այս ամենը լավ է, բայց որպես օրինակ՝ վերջին շրջանում հայտնվեցին հրապարակումներ, թե ինչպես Սերժ Սարգսյանի եղբորորդին Երևան քաղաքում հանդես էր եկել կրակոցներով և արևմտյան թրիլերին հատուկ իրադարձություններ էր հարուցել, իսկ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը չի կարողանում կողմնորոշվել այդ փաստի վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ոստիկանությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այդ դեպքը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատեց, որ փաստի առնչությամբ ոստիկանությունը ոչ մի դիմում-բողոք չի ստացել, իսկ 1990-ական թվականներին գողության բացահայտումը նույնպես կարևոր էր, քանի որ ցանկացած հանցանք կարևորություն չի ճանաչում:
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, որ եթե տվյալ պարագայում չկան տուժածներ, ապա ըստ քրեական օրենքի՝ մամուլի հրապարակումները նույնպես կարելի է ընդունել որպես օրինախախտման ահազանգ:

Նախորդ հոդվածը‘Մհեր Սեդրակյանը հիվանդանոցում, որտեղ բուժվում է դերասան Սերգեյ Գրիգորյանը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Թուրքմենստանից մի շարք օրենքներ է ստորագրե՞լ ‘